AM | RU
USD
EUR
RUB

Ռիչարդ Քլարկ. Ապագան հիմա է, այն պարզապես հավասարաչափ բաշխված չէ

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ապագան հիմա է, այն այստեղ է, այն պարզապես հավասարաչափ բաշխված չէ»,- Վիլիամ Գիբսոնի այս խոսքերով Երևանում մեկնարկած ՏՏ համաժողովում իր ելույթը սկսեց ազգային անվտանգության փորձագետ և հեղինակ, Մերձավոր Արևելք ինստիտուտի նախագահ Ռիչարդ Քլարկը:

30 տարի առաջ Գիբսոնի կիբեր ապագան սկսվեց: Այդ ժամանակաշրջանը կոչվում էր հետկոմունիստական, հետսառըպատերազմական ժամանակաշրջան: Այդ ժամանակ մենք կենտրոնացած էին անցյալի վրա, սակայն հետո դանդաղ, անգամ Սպիտակ տանը, մարդիկ նկատեցին, որ աշխարհը փոխվում է: Նոր հեղափոխություն էր, ոչ թե կոմունիստական, այլ ՏՏ հեղափոխություն, ինչպիսին էր ինդուստրիալ հեղափոխությունը 100 տարի առաջ: Ինդուստրիալ հեղափոխությունը տեսանելի էր, մարդիկ թողնում էին իրենց գյուղերը, ֆերմաները, գալիս քաղաք՝ աշխատելու գործարաններում: Սակայն երբ սկսվեց տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությունը, երբ ստեղծվեց կիբեր տարածքը 30 տարի առաջ, այն այդքան էլ տեսանելի չէր»,-ասաց Ռիչարդ Քլարկը:

Ռիչարդ Քլարկը նշեց, որ Բիլ Քլինտոնի հանձնարարությամբ հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, Բիլ Գեյթսին, Լարի Էլիսոնին հասկանալու, թե ինչպիսին է լինելու կիբեր ապագան:

«Նրանք չկարողացան բացատրել, չգիտեին, թե ինչ են ստեղծել, ինչ է լինելու»,- ասաց Քլարկը և նշեց, որ միայն 125 տարի առաջ ստեղծված «Real road» ընկերության ղեկավարն է ասել, իրենք արդեն ՏՏ ընկերություն են:

Ընկերությունները, անկախ, թե ինչ են արտադրում, արդեն դառնում են տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա հագեցած ընկերություններ:

Նշենք, որ Քլարկը 30 տարի ծառայել է ԱՄՆ կառավարության ազգային անվտանգության գործակալություններում, ներառյալ Պենտագոնում, Պետդեպարտամենտում և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում: Ռեյգանի վարչակազմում նա զբաղեցնում էր հետախուզության քարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը: Բուշի (41) վարչակազմում նա եղել է պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնականը:

Հիշեցնենք, որ Երևանում ՏՏ համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 6-ից 9-ը:

Լրահոս
«Անտարեսը» ավելի քան 136 միլիոն դրամ է ստացել պետբյուջեից. Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ... Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից. փաստաբան (Տեսանյութ) Ռուբեն Մելիքյանը բացահայտեց, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ինչու են ԱԱԾ հրավիրել (տեսանյութ) Հնարավոր չէ իրագործել 10 միլիոնի ծառատունկ․ Անատառագետը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Չեմ կիսում կառավարության քաղաքականությունը. Սարհատ Պետրոսյանը լքում է պաշտոնը Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը չի վատացել. Փաստաբանը հերքում է ԱԱԾ-ում ավելի քան մեկ ժամ է հարցաքննում են Թովմասյանի դուստրերին Այսօր որդեգրվել է մի գործիքակազմ, որը բնորոշ էր 1937 թվականին. Լիլիթ Գալստյանը (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ՍԴ–ն մերժել է Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) Փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին հարցաքննվում է, կրտսերը՝ սպասում Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն տարածեցին Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է. Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը՝ ուղիղ Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի շատ, քան 2017-ին և 2018-ին Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan