Թուրքերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում

Թուրքերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հալեպի հայկական համայնքի պաշտոնաթերթ «Գանձասարը» հայտնում է, որ թուրքական ուժերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում: Թել Աբյադ և Ղամիշլի քաղաքների ռմբակծության հետևանքով արդեն կա 8 զոհ (որից 2-ը՝ քրիստոնյա) և 20 վիրավոր:

Հայտնի է դարձել, որ Թել Աբյադում 16 հայ ընտանիք կա, որոնց նախատեսվում է տարհանել:

Նշվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ղամիշլիի հայկական դպրոցները, անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինեն: Հրկիզվել են մի շարք բնակարաններ: Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում