Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ երկրներին աջակցել Ուկրաինայի գործող իշխանությանը

Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ երկրներին աջակցել Ուկրաինայի գործող իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աշխաբադում անցկացվող ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ կոչ է արել ԱՊՀ առաջնորդերին աջակցել Ուկրաինայի գործող իշխանությանը:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Բելառուսի նախագահը նշել է, որ նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ են խրված այդ խնդրի մեջ»:

«Խոսելով Ուկրաինայի նոր իշխանության մասին՝ կցանկանայի նաև ձեզ կոչ անել աջակցել դրան:

Դուք տեսնում եք այս իշխանությունն արդեն տապալելու միտում, բայց մենք պետք է հասկանանք, թե դրանից հետո ով կգա իշխանություն Ուկրաինայում»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում