Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը չի վատացել. Փաստաբանը հերքում է
18/10/2019 17:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը Ազագային անվտանգության ծառայության շենքում չի վատացել:
«Հերքում եմ ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվությունը, որ Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը վատացել է ԱԱԾ շենքում», – Facebook-իր էջում գրել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:
Ավելի վաղ «Հրապարակ»-ը՝ հղում անելով Ամրամ Մակինյանին գրել էր, որ Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար և լքել են ԱԱԾ-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում