AM | RU
USD
EUR
RUB

«Անտարեսը» ավելի քան 136 միլիոն դրամ է ստացել պետբյուջեից. Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Antifake.am: Հոկտեմբերի 12-ին, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը «48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով» վերնագրով հոդված և համանուն ռեպորտաժ է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է որոշում` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։

«Ֆակտոր»-ը տեղեկացնում է նաև, որ դիմել է քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ պաստառներն իրենց են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից: «Նուշիկյան Ասոցիացիա»-ից տեղեկացրել են, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի ի հետ զրույցում հայտնել է․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։

Կառավարության որոշման մասին

AntiFake.am-ը ուսումնասիրեց կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և «44»-րդ կետում գտավ քննարկվող հարցը, որը ներառված է եղել «չզեկուցվող» հարցերի շարքում։

Նախագծի հավելվածից տեղեկանում ենք.

-Ծրագրի անվանումը՝ հանրային իրազեկում

-Ծրագրի նպատակը` Հանրային կապերի՝ պետական մարմինների թափանցիկության՝ տեղեկատվության մատչելիության ապահովում

-Վերջնական արդյունքի նկարագրությունը` Հանրության իրազեկվածության մակարդակի բարելավում՝ ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանում

-Միջոցառման անվանումը` Հանրությանը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձների ներկայացում

-Միջոցառման նկարագրությունը` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրություն, գովազդային ծառայությունների ձեռք բերում

-Դասիչը՝ հանգիստ, մշակույթ եվ կրոն, Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ, գովազդային արշավի հետ կապված ծառայություններ

-Ծառայության գինը՝ 48,900,000 ՀՀ դրամ

Որոշման նախագծից էլ տեղեկանում ենք, որ կառավարությունը որոշել է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով։

«Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին

Ինչպես արդեն նշվեց՝ գովազդային ծառայությունների մատուցումը կառավարությունը հանձնարարել է «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստից տեղեկանում ենք, որ ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին։

Ընկերության կազմում ընդգրկված են` հրատարակչությունը, գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տարաների և փաթեթների արտադրությունը: Ընկերությունը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ, համագործակցում է արտադրական ոլորտի ձեռնարկությունների հետ։

Ընկերությունն ի սկզբանե ունեցել է 5 մասնակից, սակայն 1999 թ. 4 մասնակիցներ դադարացրել են իրենց մասնակցությունը, այդպիսով` ընկերության 100% բաժնեմասն առ այսօր պատկանում է Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանին։ Արմեն Մարտիրոսյանի բաժնեմասի արժեքը կազմում է 200 միլիոն ՀՀ դրամ։ Հետևաբար՝ ընկերության կանոնադրական կապիտալը ևս նույնքան է։

Ուշագրավ է, որ համաձայն tender-monitoring.am կայքի՝ ընկերությունը պետական մարմիններին ծառայություններ է մատուցում 2016 թ.-ից, սակայն 2018 և 2019 թթ. ընթացքում համագործակցության ծավալներն ավելացել են ահռելի չափով։

Նշենք, որ միայն 2018 թվականի ընթացքում ընկերությունը ՀՀ պետական մարմիններին ծառայություններ մատուցելու տենդերներ է ստացել 25,811,232 ՀՀ դրամի չափով, իսկ 2019 թվականին՝ մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը, 58,917,630 ՀՀ դրամի չափով, որից՝ 37,473,120 ՀՀ դրամի ծառայություններ է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 20,746,800 ՀՀ դրամի՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ մնացածը՝ ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ նախագահի աշխատակազմին։

Ընդհանուր առմամբ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտմեբերի 10-ի որոշումը մատուցել է 87,317,862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48,900,000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից ստացել է 136,217,862 ՀՀ դրամ։

Ուշագրավ է նաև, որ Ընկերությունը պետական բյուջեից հատկացվող գումարներով մատուցվող ծառայություններից 12-ը՝ 76,217,932 ՀՀ դրամի, մատուցել է «Մեկ անձից» գնման միջոցով, իսկ «Բաց մրցույթի» ընթացակարգով ընկերությանը գումար չի հատկացվել։

Ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի մասին

Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանը ընկերության հիմնադիրը, միակ բաժնետերն ու տնօրենն է։

Ծնվել է 1971 թվականին։ Վերջինիս` բավականին հարուստ և հաջողակ հրատարակչի կենսագրության մեջ «մոռացության է մատնված» Մարտիրոսյանի անցած քաղաքական ուղին։

Արմեն Մարտիրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով որպես պատգամավորի թեկնածու։ «Ես նպատակ չունեմ քաղաքականության մեջ երկար մնալ, ես ունեմ լավ գործ, ես հրատարակիչ եմ, այս ծրագիրը իրականացնելուց հետո շտապ վերադառնալու եմ իմ աշխատանքին»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում նշել է Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ մեկտեղ «ռեյտինգային» ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում։

Խորհրդարանական ընտրություններում դաշինքի ձախողումից հետո չգրանցելով որևէ քաղաքական հաջողություն` Մարտիրոսյանը դուրս է եկել քաղաքականությունից, սակայն առ այսօր հետաքրքիր սեր է տածում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։

Արմեն Մարտիրոսյանը քաղաքական ձախողումից առաջ էլ, հետո էլ դրսևորել է ակտիվ հասարակական գործունեություն։

Մասնակցել է «էլեկտրիկ Երևան» շարժմանը, ակտիվորեն սատարել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման 2016թ. իրականացրած ահաբեկչական գործողություններին, իսկ արդեն 2018թ. անձամբ ակտիվ մասնակցություն է ունեցել երկրում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին։

Մարտիրոսյանը մինչ իշխանափոխությունը ծանոթ է եղել ոչ միայն վարչապետի ներկայիս մամլո խոսնակին, այլ հին ընկերական կապեր է ունեցել ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ 2019թ. ՀՀ ՍԴ դատավոր ընտրված և ՍԴ նախագահ ինքնահռչակված Վահե Գրիգորյանի հետ։

Դրանով է գուցե պայմանավորված, որ Մարտիրոսյանն այս տարի մասնակցել է Սահմանադրական դատարանի պաշտոնավարող նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների դեմ կազմակերպված ակցիաներին։

Իշխանափոխությունից հետո Մարտիրոսյանը սկսել է սերտ կապեր հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինիս նախաձեռնությամբ «Անտարես» ընկերությունն անցյալ տարի հրատարակել է Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը։ Մարտիրոսյանը դեռևս 2018թ. դեկտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում են Փաշինյանի 2-րդ և 3-րդ գրքերի հրատարակությանը՝ նշելով, որ մանրամասները գաղտնիք են։

Մարտիրոսյանի վերջին 1,5 տարվա գործունեությունն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ վերջինս պարբերաբար «հայտնվում է» Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տարբեր հանդիպումներին։

Իսկ ահա սեպտեմբերի 21-ին Արմեն Մարտիրոսյանը ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հրավերով մասնակցել է Հայաստանի Անկախության օրը «Մեր ժամանակի հերոսը» ծրագրի մրցանակաբաշխությանը վարողի կարգավիճակով և այդ կապակցությամբ «շնորհակալությունների» շարք ուղղել տարբեր անձանց։

«Անտարես» ընկերությանը պետբյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով հատկացված շուրջ 50 միլիոն դրամը, ինչպես արդեն նշել ենք, հատկացվել է վարչապետի արտաբերած «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։ Այս առիթով վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպված ֆլեշ-մոբի կողքով Մարտիրոսյանը ևս «անտարբեր չի անցել»՝ հրապարակելով ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ իր տարբերակը։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ Մարտիրոսյանի ունեցած կապերը, ինչպես նաև 2018-2019 թթ. «Անտարես» ընկերությանը պետական բյուջեից հատկացված գումարի չափը` կարող ենք փաստել, որ ընկերությանը հեղափոխության պրոպագանդայի համար պետական բյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով 50 միլիոն դրամ հատկացնելը ոչ թե նոր և զարմանալի երևույթ է, այլ բացասական առումով օրինաչափություն։

Եվ չնայած նրան, որ Մարտիրոսյանը «Սիվիլնեթ»-ի և «Ազատության» տաղավարներում նշել է, որ այդ ամենում Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունները կապ չեն ունեցել, այնուամենայնիվ Արմեն Մարտիրոսյանի անցած հետագիծը, ընկերության վերջին 2 տարվա ընթացքում ստացած գումարները և ներկայացված մյուս փաստերն «ավելի բարձր են խոսում»։

 

Հեղինակ՝ Աստղիկ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Լրահոս
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը. Շիրազ Խաչատրյան Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան Իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը՝ շահարկելով Մելի՝ սեռափոխված լինելու փաստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից (տեսանյութ) Ո՞վ է ցուցարար Գոռ Սարգսյանը Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan