AM | RU
USD
EUR
RUB

Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Panorama.am: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու փաստին արձագանքել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Ձերբակալումը կատարվում է`

1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.

2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:

Առաջին կետով ձերբակալման համար օրենսդիրը 4 հիմք է նախատեսել, որոնք բոլորն էլ կապված են անմիջականորեն ծագած կասկածանքի հետ: Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ավելի քան մեկ տարի առաջ: Հետևաբար անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով ձերբակալելն առերևույթ հնարավոր չէր:

Երկրորդ կետով ձերբակալման համար հիմք կարող է լինել միայն կասկածվող անձի այլ տեղանքում գտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հանգամանքը:

ՀՔԾ հաղորդագրության մեջ այդ մասով նշվել է միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:

Հաշվի առնելով Արսեն Բաբայանի անձը, նրա քաղաքական ակտիվությունը և հիշյալ գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, այս ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում:

Հուսով եմ վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման հիմքերի մասով տեղեկություն կտրամադրի:

Հ.Գ. Քրեական հետապնդումը կարելի է իրականացնել առանց անձին ազատությունից զրկելու:

Ձերբակալման հիմքերի բացակայության դեպքում դատարանի միջոցով կարող է վերացվել իրավունքի խախտումը»,-նշել է Զոհրաբյանը։

Լրահոս
Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք. Վրեժ Գաբրիելյան (Տեսանյութ) Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը. Տեսանյութ Կոնդ թաղամասի, Եկմալյան փողոցի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ #Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը․ «Մեդիա պաշտպան» Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. Ուղիղ «Հրապարակ». Մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունի հայ ժողովուրդը «Փաստ». 2020 թ. հունվարի 1-ի թանկացումներին կարող է հաջորդել գնաճի 2-րդ ալիքը «Փաստ». Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի» «Հրապարակ». «Սանիթեք»-ը կարո՞ղ է դիմել արբիտրաժ «Հրապարակ». Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից «Փաստ». Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել «Ժողովուրդ». Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 21 Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու Միքայել Մինասյան. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ) ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում. Տեսանյութ Մոսկվայի մարզում կանխել են ԻՊ-ի անդամների գործունեությունը Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել Ուկրաինայում պատգամավորի են գնդակահարել ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասի Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը «Ազատություն Նիկոլ Փաշինյանին».«ՎԵՏՕ» շարժումը բողոքի ցույց է իրականացնում «Սորոսի» գրասենյակի դիմաց ՝ ուղիղ Dark Ravens՝ «Տղա եղե՛ք» մոտոերթ. Ուղիղ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է. Իվետա Տոնոյան 2887. Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը մտադրված է ռուսական ռազմական տեխնիկա գնել Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված (Տեսանյութ) Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan