Ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Չիկագոյի միջազգային օդանավակայանում ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայթյուն է գրանցվել, գրում է Daily Mail-ը:
Ինքնաթիռը պատկանել է մեքսիկական Volaris ավիաընկերությանը:
Պարբերականը նշում է, որ պայթել է ուղեբեռի պայուսակներից մեկը: Ոստիկանությունը հայտնել է, որ պայուսակը պայթել է բեռնման գոտու վրա: Վթարի չեզոքացման խմբերն արձագանքել են պայթյունին:
Իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառ կարող էր լինել բջջային հեռախոսի մարտկոցը կամ լիցքավորման սարքը՝ նշելով, որ պայթյունի ժամանակ ուժեղ ձայն է լսվել, սակայն արդյունքում ծուխ չի եղել:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպի հետևանքները վերացված են, իսկ հասարակությանը վտանգ չի սպառնում:
Դեպքի հետ կապված օդանավակայանում իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է, սակայն այժմ այն աշխատում է բնականոն ռեժիմով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում