Քրդական ուժերը հեռացել են Սիրիայի անվտանգության գոտուց

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ըստ Al Arabia հեռուստաալիքի՝ Սիրիայի հյուսիս-արևելքում ամրացած քրդական ուժերը կատարել են իրենց առջև դրված պայմանը և լքել են անվտանգության գոտին:
Այս մասին նրանք հայտնել են ԱՄՆ-ին՝ քրդական ուժերի հրամանատար Մագլում Քոբանիի անունից նամակ հղելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին: