AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի իշխանությունը չի պատկերացնում սպառնալիքների այն ծավալը, որ գոյացել է մեր տարածաշրջանում. Քաղաքագետ

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: «Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, չկարողացավ BBC-ին տրամաբանորեն հասկացնել, թե ինչ ենք ուզում մենք ի վերջո Արցախի հարցում»,- «168TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ Մնացականյանի պատասխանները ոչ թե դիվանագիտական էին, այլ՝ խուսափողական:

«Մեր դիվանագիտական շահը սպասարկող գլխավոր անձնավորությունը չի կարողանում ճնշումների դիմանալ, հարվածներ պահել, այսինքն՝ մի քիչ կոպիտ տոնով լրագրողը հարց է տալիս, Զոհրաբ Մնացականյանը խառնվում է իրար»,- ասաց նա՝ ընդգծելով՝ եթե Մնացականյանը չի կարողանում հակադարձել լրագրողներին, ապա ինչպե՞ս է հակադարձելու հակառակ կողմի արտգործնախարարին կամ գերտերությունների պաշտոնյաներին:


Հարցին, երբ ասվում է՝ որ «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար», իր համար պա՞րզ է՝ որն է այդ լուծումը, քաղաքագետը պատասխանեց. «Դա դեմագոգիա է, բոլորս հասկանում ենք, որ նման լուծում չկա: Չկա հստակ մշակված քաղաքականություն, թե ոնց ենք պատկերացնում արցախյան հարցում մեր մոտեցումները, մեր քաղաքականությունը: Դրա համար անընդհատ հակասություններ են լինում»:

Ադրբեջանից հնչող թուրք-ադրբեջանական սպառնալիքների ֆոնին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի 2020թ. պաշտպանական բյուջեն 20,9 տոկոսով ավելի է նախորդ տարվանից, և արդեն հաշվարկները կան, որ հաջորդ տարի հակառակորդի բյուջեն նախատեսվում է հասցնել 2.27 մլրդ դոլարի, մերը՝ ըստ էության, բացարձակ չի աճում: Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ սա ի՞նչ վտանգներ է պարունակում իր մեջ:

«Ադրբեջանի ռազմական բյուջեն միշտ է ավելի մեծ եղել, ավելին՝ կար ժամանակ, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար էր Հայաստանի ողջ բյուջեին, և դրանով ադրբեջանցիները երկար ժամանակ ոգևորված փորձում էին մեզ պարտադրել զիջողականություն բանակցային գործընթացի մեջ՝ ասելով, որ՝ մեր բյուջեն մեծ է, ամեն պահի կարող ենք զենքի ուժով այդ խնդիրը լուծել: Բայց ապրիլյան պատերազմին մենք տեսանք, որ դրանք հաղթաթուղթ չեղան: Բոլոր այդ թեզերը հենց նույն ապրիլյան պատերազմի ժամանակ ջախջախվեցին:

Հակամարտության էությունն ու բովանդակությունը, ամեն ինչ խոսում է այն մասին, որ միայն գումարով չէ, որ հարցերը լուծվում են: Բայց հույսը թողնել նրան, որ մինչև հիմա հնարավոր է եղել, ապագայում էլ է այդպես լինելու, իհարկե չի կարելի:

Մեր քաղաքական իշխանությունը, ըստ էության, չի պատկերացնում սպառնալիքների այն ծավալը, որ գոյացել է մեր տարածաշրջանում, և հարցը միայն Ադրբեջանի ռազմական պոտենցիալը չէ: Հարցն այն է, որ Թուրքիան արդեն կարողանում է պայմանավորվածություններ ձեռք բերել և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի հետ, իրենց քաղաքական շահը կարողանում են առաջ տանել՝ անգամ դա հակադրելով ԱՄՆ շահին: Մենք դա տեսանք Սիրիայում, սա լուրջ խնդիր է»,- պարզաբանեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Հայաստանի անվտանգային միջավայրն էականորեն փոխվել է:

«Եթե դու չես արձագանքում այդ փոփոխություններին, եթե հավելյալ միջոցներ չես ներդնում, որպեսզի կարողանաս ֆիզիկական անվտանգություն ապահովել, և եթե դու դրա մասին չես էլ մտածում (իսկ մենք տեսնում ենք, որ իշխանությունը դրա մասին չի էլ մտածում, ամեն ինչ թողնվել է մի քանի մարդու ուսերին և եղած ռեսուրսներով խնդիրները լուծելու հնարավորությանը), ապա ողբերգությունը հեռու չէ»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ ռուս-թուրքական մերձեցումը Սիրիայում, Թուրքիայի վերնախավից հնչող հայտարարությունները ինչ-որ կերպ կարո՞ղ են անդրադառնալ արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա:

«Ես վստահ եմ, ուշ թե շուտ Թուրքիան իր հայացքն ուղղելու է դեպի Հարավային Կովկաս: Թուրքիան հիմա Սիրիայում կարողանում է ստեղծել իր համար անհրաժեշտ անվտանգության գոտին, և դրանով անջրպետ կառաջանա Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև: Եվ երբ չեզոքացվում են հնարավոր ռիսկերն այդ ուղղությամբ, բնականաբար, հաջորդ քայլը, որ անելու է Թուրքիայի իշխանությունը, մեր տարածաշրջանին նայելն է»,- ի պատասխան՝ ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ չպետք է հույսը դնել նրա վրա, որ Ռուսաստանը միշտ դեմ է լինելու այս տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացմանը:

Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում

 

Լրահոս
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը դեռ քննարկում են ՀԱԷԿ-ի արդիականացման վարկի մարումները երկու տարով հետաձգելու հարցը Այստեղ կարող են գալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, սակայն շարժումն ուղղորդված չէ. ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը (ուղիղ) Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը Աբրահամ Գասպարյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը «Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք». ընդհարում՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև. Տեսանյութ «Բարգավաճ Հայաստան»-ին քաղաքական դասեր տալու իրավունք այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի առջև. Ուղիղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել «22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց. Տեսանյութ Մեզ հայոց լեզուն, հայոց պատմությունը անպիտան համարող նախարար պետք չէ. ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. Ուղիղ Էսօր թուրքերն ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյանը՝ «Իմ քայլին» Արսեն Բաբայանն ազատ կարձակվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ավտոմեքենայից գողացել են մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը Նիկոլը չի կարող չանել այն, ինչ իրեն թելադրում են, քանի որ թելադրողներն են իրեն իշխանության բերել. Արթուր Դանիելյան Երևանի Աթոյան փողոցում հրդեհվել են ավտոտնակներ և ավտոմեքենաներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները Երեւանի փողոցներում իրազեկման երթի են դուրս եկել. Ուղիղ ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը. Ուղիղ Պայթյուն է որոտացել «Բալտիկա» գարեջրի գործարանում «Հրապարակ». Թող ուսանողները դասի չգան, բայց չմասնակցեն էդ միտինգին «Հրապարակ». Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում «168 ժամ». ԵԱՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել «Փաստ». Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը «Փաստ». «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն` «Կրոնի պատմություն» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային հանդիպում են ունեցել (տեսանյութ, լուսանկարներ) Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ- մայորի զինվորական կոչում Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Ողջ գործընթացների պատասխանատուն ոչ թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, այլ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը. Լիլիթ Թումանյան Շիրակի պետական համալսարանի ուսանողները ևս դասադուլ են անում Հնարավոր է, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոսները ևս միանան ուսանողների դասադուլին Հասկանում եմ ուսանողների ընդվզումը. եթե ուսանող լինեի, նույն բանը կանեի. Արտակ Մովսիսյան ԼԳԲՏ քարոզչությունը դարձել է «Իմ քայլը» դաշինքի ու Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաքելություններից մեկը. Կոնստանտին Տեր-Նակալյան Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա. Արմեն Աշոտյան ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին միացել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. Ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan