Չեխիայի զենքի գործարանում պայթյուն է որոտացել

Չեխիայի զենքի գործարանում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  Aysor.am: Պայթյուն է որոտացել ուրբաթ Արևելյան Չեխիայի Պարդուբիցե քաղաքի Explosia գործարանում: Ձեռնարկության չորս աշխատակիցներ լուրջ վերքեր են ստացել: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության փրկարարների ծառայության ներկայացուցիչ Ալեշ Մալին:

«Explosia գործարանի ռազմամթերիքի արտադրության արտադրամասում վառոդի պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս մարդ,- նշել Է նա:- Նրանցից երկուսը ծանր վերքեր են ստացել՝ ներառյալ մարմնի առնվազն 30 տոկոսի այրվածքներ»:

Ծանր վիրավորներին տեղափոխել են Պրահայի մասնագիտացված հիվանդանոց: Նրանց մտցրել են արհեստական կոմայի վիճակի մեջ:

Պայթյունի պատճառը հետաքննում է ոստիկանությունը: Explosia ձեռնակությունը պետական սեփականություն է: Այն հաշվետու է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությանը: Այդ գերատեսչության ղեկավար Կարել Գավլիչեկը մեկնել է արտակարգ պատահարի վայր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում