Մալիում գրոհայինների հարձակման հետևանքով 53 զինվորական է զոհվել

Մալիում գրոհայինների հարձակման հետևանքով 53 զինվորական է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մալիի բանակի զոհված զինծառայողների թիվը գրոհայինների հետ բախումների հետևանքով հասել է 53-ի, սպանվել է նաև մեկ քաղաքացիական անձ, հաղորդում է ria.ru-ն:

Ըստ հաղորդման՝ իրավիճակն այժմ վերահսկողության տակ է, զոհերի մարմինները ճանաչվել են, պատճառվել է նաև զգալի նյութական վնաս:

Ուրբաթ գրոհայինները հարձակում են գործել Մենակա շրջանում գտնվող պահակակետի վրա: Մալիի կառավարությունը դատապարտել է «ահաբեկչական հարձակումը», որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և վիրավորների:

Հաղորդվում է, որ այս պահին ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում