Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինելու միջնորդությունը

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել՝ այլընտրանքային խափանման միջոցով, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում: Մանվել Գրիգորյանը նոյեմբերի 5-ին ևս դատական նիստին չէր ներկայացել առողջական վիճակի պատճառով։

Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում