AM | RU
USD
EUR
RUB

Ֆեմիդայի կշեռքի մի նժարին իրենց խոցելիությունն է իշխանությունների առջև, մյուսին` իրենց արժանապատվությունը, խիղճը. Ռ. Քոչարյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Համոզված եմ, որ այս դահլիճում նստած բոլորը գիտակցում են, որ ինձ կալանքի տակ պահելու ո՛չ հիմքեր կան, ո՛չ պայմաններ, և սա ուղղակի հետևանք է Հայաստանում տեղի ունեցող մի գործընթացի, որով ինձ թիրախավորել են որպես նշանակված մեղավոր: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստի ընթացքում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

«Այս ամենը հասկանում եմ, և հատկապես այս վերջին իրադարձությունների հետ կապված նաև Սահմանադրական դատարանի շուրջ, հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ այդ Ֆեմիդայի կշեռքի մի նժարին դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների առջև, դատախազության, իրավապահ մարմինների առջև, իսկ մյուսին` իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը: Եվ ուղղակի մարդիկ պետք է հիշեն` վերջին անգամ իրենց տանիքը երբ են վերանորոգել կամ վերջին անգամ, միգուցե, մի սառնարան են գնել մի հինգ տարի առաջ, որի կտրոնը պահել են, թե չեն պահել, և վաղը, մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը որևէ կերպ չի կարողանալու տալ»,- ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` դատարանի որոշումներն ավելի հաճախ դատարանի խոցելիության աստիճանից են բխում: «Ցավոք, սա է իրականությունը: Ըստ էության, կան շենքեր, դատավորներ, դատախազներ, այն ամենը, ինչը կոչվում է արդարադատություն, բայց չկա ինքը` արդարադատությունը, որովհետև իմ նկարագրած այս սխեմայի մեջ արդարադատություն գոյություն չունի: Կան սիմվոլները, կան մարդիկ, կան պաշտոնյաներ, բայց չկա արդարադատություն: Այժմ սա է վիճակը»,- նշեց Քոչարյանը:

Վերջինս, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, նշեց, որ հասկանում է` որ նաև դատավորն է այս վիճակում, և ստիպված է լինելու գնահատել նաև սեփական խոցելիությունը: Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց նաև, որ իր համար մի քիչ տհաճ է կանգնել դատարանում և փորձել համոզել, որ փախչելու և խոչընդոտելու մտադրություն չունի:

«Իմ կենսագրության հետ չի բռնում, ու, ընդհանրապես, այս դահլիճում, այս կողմում նստած մարդկանցից ոչ մեկը ո՛չ փախչող է, ո՛չ խոչընդոտող է, մարդիկ իրենց ամբողջ կյանքում առաջնորդվել են արժանապատվությամբ ու հայրենասիրությամբ, սա է փաստը, հիմա ով ինչ խոսի, սա մեր կենսագրությունից ոչ մեկ չի կարող ջնջել, իրոք, ես ստիպված պետք է կրկնեմ՝ չեմ խոչընդոտելու, արդարադատությունից խուսափելու մտադրություն չունեմ, ես ամենից շատն եմ շահագրգռված արդար դատավարության մեջ, բոլորից շատ»,-ասաց նա:

Լրահոս
ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan