«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի գործողություններ են մշակվել. ՀՅԴ-ն վճռական է
Նմանատիպ
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է կոնկրետ գործողություններ սկսել ԿԳԱՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: Նախօրեին էլ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր Ա. Հարությունյանի հրաժարականը:
«Ժողովուրդ» օրաթերթի ՀՅԴ-ական աղբյուրները փոխանցում են, որ նախարարին տհաճ անակնկալ են պատրաստել. նոյեմբերի 7-ին՝ կառավարության նիստի ժամանակ, այդ հրաժարականի պահանջով շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնելու:
ՀՅԴ-ն, ըստ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, հատկապես վրդովվել է Արայիկ Հարությունյանի հետևյալ հայտարարությունից. «Ով ով խոսի կրթությունից և այս ոլորտից, «Դաշնակցությունը» և դաշնակներն իրավունք չունեն դրան անդրադառնալու… այս հայտարարությունից հետո ցույց եմ տալու, թե նրանք ինչ ավերածություններ են բերել կրթությանը»:
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ հրաժարականի պահանջի գործողություններ են մշակել, բայց չի մանրամասնել: «Առաջիկայում կլինեն, կտեղեկանաք»-ասել է նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում