Թրամփը ցանկանում է ներկա գտնվել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին
08/11/2019 20:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ներկա գտնվելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին: «Ես հրավիրված եմ», – ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում:
Թրամփը նաև նշել է, որ թեև հրավիրված է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների կիզակետային շրջանում, բայց այնուամենայնիվ կմտածի գնալու մասին:
Հիշեցնենք, որ հունիս ամսին Ճապոնիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա 75-ամյակին նվիրված շքերթին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում