Վրաստանում բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ համասեռամոլների մասին ֆիլմի (տեսանյութ)
08/11/2019 22:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Թբիլիսիում՝ «Ամիրանի» կինոթատրոնի մոտ, բողոքի ցույց են կազմակերպել՝ընդդեմ համասեռամոլների մասին շվեդ-վրացական «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության:
Ցույցի մասնակիցների թիվը հասել է մի քանի հարյուրի: Նրանցից շատերի ձեռքին պաստառներ են՝ «Արվամոլության օրինականացումը և պրոպագանդան ազգի ցեղասպանություն է գրությամբ»:
Ցույցի կազմակերպիչ Սանդրո Բրեգաձեն հայտարարել է. «Մենք չենք ուզում, որ վրացի տղամարդը, որն ամբողջ աշխարհում առնականության խորհրդանիշ է, ներկայացվի որպես համասեռամոլ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում