Ամոթ է, պարոն նախկին վարչապետ, ծաղր ու ծիծաղի առարկա մի դարձեք, ափսոս եք.Միհրան Հակոբյանը՝ Արայիկ Հարությունյանին

Ամոթ է, պարոն նախկին վարչապետ, ծաղր ու ծիծաղի առարկա մի դարձեք, ափսոս եք.Միհրան Հակոբյանը՝ Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է. «Ովքեր կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի քայլերը, դավադիր ուժեր են»: Բա եղա՞վ պարոն նախկին վարչապետ, բա սազե՞ց, էս ի՞նչ արտահայտվելու ձև է: Թե ուզում եք հաճոյանալ կամ շողոքորթել Նիկոլ Փաշինյանին, ձեր գործն է, բայց այլ տարբերակ գտեք: Ուղղակի ամոթ է, ծաղր ու ծիծաղի առարկա մի դարձեք, ափսոս եք: Դուք էս մի բուռ ժողովրդին սև ու սպիտակների եք բաժանում, որ ի՞նչ լինի, ու՞ր եք հասնելու էս գործելաոճով: Այո, կան մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Ատելության կուսակցության գործունեությունը հատկապես Արցախի հարցում խիստ կասկածելի են համարում, սխալ են համարում, քննադատում են:

Եվ ի՞նչ, նրանք դավադի՞ր են: Գոնե Դուք անձամբ մարտական գործողությունների մասնակից եք ու այդ մարդկանց, որոնց այսօր դավադիր եք անվանում, զինվորական պատվի եք արժանացրել մարտի դաշտում, նրանց դավադիր չլինելու ապացույցը մարտի դաշտում ինքներդ եք տեսել: Դուք վարչապետ եք եղել մի պետությունում և ցանկանում եք նախագահ դառնալ մի պետությունում, որը մարտի դաշտում արյամբ ու քրտինքով կերտված հաղթանակի ուղիղ հետևանքն է: Եվ այդ հաղթանակը հենց այդ մարդիկ են կերտել, և ի տարբերություն Ձեզ` նրանց զգալի մասն այսօր միլիոնատեր չէ, ոչ էլ Արաքսի ափի վարելահողերն է շահագործում: Այն վարելահողերը, որ արյամբ ու քրտինքով ազատագրել են իրենք, իսկ օգտագործել ու փող եք աշխատել Դուք: Ամոթ է, մի արեք այդպես, ուղղակի մի արեք:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում