Մեզ համասեռամոլություն, սատանիզմ քարոզող նախարար պետք չէ. ակցիայի մասնակիցները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դիմաց վերսկսվել է ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի:
«Մեզ համասեռամոլություն, սատանիզմ քարոզող նախարար պետք չէ». ակցիայի մասնակիցները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները կոչ են անում Մանկավարժական համալսարանի ուսանողներին միանալ պայքարին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ծանրամարտիկ, սեռափոխությունից հետո Նիդեռլանդներում հաստատված Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմ նկարահանման համար 20 մլն դրամ դրամաշնորհ տրամադրումը, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում