«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց. Տեսանյութ
12/11/2019 13:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ արձակվեց, նա «Վարդաշեն» ՔԿՀ-ի բակում Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն շատ լավ է զգում:
Aysor.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի իր հետ կապված իրավական գործընթացները, Արսեն Բաբայանն առաջարկեց, հարցերին պատասխանել ավելի ուշ:
«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք»,- ասաց Արսեն Բաբայանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում