Արցախի հարցում Փաշինյանն էլ ի՞նչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Արցախը Հայաստանն է և վերջ» խոսքերն ուղղված չեն ադրբեջանցիներին կամ աշխարհին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Երբ ասվում է՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», դա կապ չունի ադրբեջանցիների, ոչ էլ աշխարհի հետ, դա ղարաբաղցիներին ասված խոսքեր են, ոնց որ նրանց ասեն՝ «Արցախը Հայաստանն է ու ես եմ քո վարչապետը, քո իշխանութունը շինծու է»: Դրա համար է ասել դա, դա չի ասել ադրբեջանցիների, աշխարհի համար», – նշեց Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, որ ԼՂ հարցը պետք է լուծվի այնպես, որ ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար՝ Մարգարյանն ասաց, որ այստեղ ենթատեքստեր է տեսնում:
«Ասում է՝ «մինչև հիմա ՀՀ ոչ մի նախագահ նման բան չի ասել», այսինքն՝ ենթատեքստում ասում է՝ «ես պատրաստ եմ մի բան հավելյալ զիջել, որ նախորդները պատրատ չէին զիջել»: Ես զարմանում եմ՝ էլ ի՞նչ պետք զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի», – ընդգծեց Մարգարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում