AM | RU
USD
EUR
RUB

Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ըստ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի, դատարանների նկատմամբ անվստահության պատճառներից մեկը պակաս հրապարակայնությունն ու գործունեության ոչ թափանցիկությունն է: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած քննարկման ժամանակ:

Գյուլումյանի խոսքերով, երկրորդ պատճառը դատարանների նկատմամբ քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է. «Երբ իշխանությունները, կապ չունի այսօրվա, թե՝ նախկին, ինչ-որ մի տեղ տեսնում են արդյունավետության պակաս, հիշում են, որ դատարանները կարող են մեղավոր լինել: Մինչդեռ առաջին հերթին հենց քաղաքական իշխանությունները դատարանների նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար պետք է որոշակի զսպվածություն ցուցաբերեն:

Ընդհանրապես, երբ խոսում ենք դատարանների անկախության մասին, պետք է չմոռանանք, որ իշխանության մյուս թևերի, մանավանդ բարձրագույն ատյանների ներկայացուցիչներն ուղղակի իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու: Դա կարող է անել քաղհասարակությունը, առանձին քաղաքական գործիչներ, բայց ոչ իշխանությունը՝ որպես այդպիսին»:

ՍԴ դատավորի կարծիքով, եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարանը, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից. «Այստեղ կարող է լինել վստահության մեծ անկում»:

Արդյո՞ք ՍԴ-ն նպաստել է նման իրավիճակին, թե՝ ոչ, Գյուլումյանը պատասխանել է․ «ՍԴ-ն իր գործունեության ընթացքում կայացրել է շուրջ 1500 վճիռ: Դրանցից շատերն ուղղված են եղել հասարակությունում ժողովրդավարության զարգացմանն ու իրավունքի գերակայության ապահովմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ինձ համար ցավալի է, երբ դատարանի ոչ լեգիտիմ լինելու մասին նույնիսկ խոսում են մարդիկ, ովքեր այդ դատարանին մշտական դիմողների շարքերում են եղել: Եվ սա այն պարագայում, որ նրանցից շատերի դիմումներն, ըստ էության, բավարարվել են»:

Որպես օրինակ՝ Գյուլումյանը խոսեց «Ասպարեզ» ակումբի հայցի բավարարման մասին:

Լրահոս
2013 թվականից էս թեման Սորոսի վաստակներին հանգիստ չի տալիս. Նարեկ Մալյան Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո ACBA բանկն օգնության ձեռք է մեկնել «ՍՕՍ» Մանկական գյուղեր ծրագրի 350 մասնակից ընտանիքների Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին Քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել՝ քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումը․ Դավիթ Խաժակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը. ՈՒՂԻՂ Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan