AM | RU
USD
EUR
RUB

Իշխան Սաղաթելյանն՝ Արայիկ Հարությունյանին. Քեզ գերազանցեցիր, չափդ անցար

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Պարոն Նախարար,կրկին չհասկացար

Դաշնակցությունը հորաքրոջս եղբոր տղայի կուսակցությունը չէ,Դաշնակցությունը Նիկոլ Աղբալյանի (հուսով եմ՝ ծանոթ ես), Հովհաննես Թումանյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի կուսակցությունն է:

Դու այդպես էլ չհասկացար ընտանեկան, քաղաքական, կուսակցական և անձնական հարաբերությունների տարբերությունը:

ՀՅԴ Երիտասարդական միությունն արդեն 2 շաբաթ է՝ իր շատ հիմնավորված բողոքի ձայնն է բարձրացնում քո վարած ապազգային քաղաքականության դեմ։ Ամբողջ պայքարի ընթացքում որևէ դաշնակցական երիտասարդ երբևէ անձնական վիրավորանք չի հնչեցրել քո հասցեին, թեև սրանից հետո էլ չեն խոստանում, քանի որ սա նրանց համար սկզբունք է, նրանք այդպես են դաստիարակվել:

Քննադատությանը պատասխանեցիր զրպարտանքով, սպառնալիքով, դրսի-ներսի փնտրտուքով՝ կրկին չհասկանալով, որ Դաշնակցության հետ այդ լեզվով չեն խոսում։
Բայց քեզ գերազանցեցիր, չափդ անցար դասախոսների և գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ԵՊՀ դոցենտ Ռ. Սաղաթելյանի (որի միակ մեղքն այն է, որ իմ հորաքույրն է) պարզ հարցից կրկին ջղաձգվեցիր… Կրկին շանտաժ, սպառնալիք։
Արայի՛կ, չորս ամիս նույն կառավարությունում աշխատել ենք։ Պաշտոնական և ոչ պաշտոնական մթնոլորտում ինչո՞ւ մեկ անգամ չհամարձակվեցիր երեսիս կամ քո ՀՅԴ գործընկերների երեսին ասել, թե՝ նախկինում ձեր ընկերները թաղված են եղել կոռուպցիայի մեջ, արկղերը լիքն են քրեական գործերով։ Զգուշավոր ժպիտիցդ այդ ամիսներին չէր երևում, որ մի օր դուխով գլխարկդ կհիշես՝ ցավոք, ոչ թե իմ աչքերին նայելով, այլ պատկառելի լսարանի առջև, որտեղ դու միշտ լարված ես՝ հասկանալի պատճառով, դու վիրավորեցիր կնոջը, դասախոսին, իմ անունը չտալով՝ մեղադրեցիր իմ կուսակցությանը։ Նա անկուսակցական կին է, համալսարանի դասախոս, քեզ պես հարյուրավոր երիտասարդների է դասավանդել, թերեւս մի քանիսն էլ քեզ պես ամբարտավան են եղել։

Դրա համար էլ այսօր դասախոսական բարձունքից չկոպտեց քեզ պահվածքիդ համար։ Բայց ես դասախոս չեմ, քաղաքական գործիչ եմ, ներկայացնում եմ 129 տարվա կենսագրություն ունեցող համահայկական կուսակցություն, ուստի քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է:

Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Լրահոս
Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan