«Հրապարակ». Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից

«Հրապարակ». Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից

«Իշխանության և «Լուսավորի» միջև անջրպետը խորանում է։ Բյուջեի առթիվ ծագած հակամարտությունը դրսևորվում է այլ հարթակներում։ ԱՄՆ գործուղված Լիլիթ Մակունցի՝ հայ համայնքի հետ նոյեմբերի 19-ին ծրագրված հանդիպումը տեղափոխել են նոյեմբերի 18-ին՝ այն օրը և գրեթե նույն ժամին, երբ Էդմոն Մարուքյանն էր հրավիրել հանդիպում։

Դրանով, ըստ ԼՀԿ-ականների, ցանկացել են, որ հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընդդիմադիր պատգամավորի հանդիպմանը և չլսի ՀՀ իշխանությունների մասին քննադատություն։

Բացի դա, լրագրողների մեծ մասն էլ կլուսաբանեն ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական պատգամավորի հանդիպումը։ Ավելին՝ Մարուքյանը, մեր տեղեկություններով, պարզաբանում է պահանջել Մակունցից։ Վերջինս ասել է, որ այլ՝ չպլանավորված հանդիպումների պատճառով է հարկադրված եղել օրը փոխել՝ միտումնավոր չի եղել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում