Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը. Տեսանյութ
21/11/2019 14:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, News.am: Ոստիկանները նախօրեին նախարարությունների շենքի մոտից հեռացրել են փայտի վառարանը, որընստացույց անող՝ երիտասարդ դաշնակցականները տեղադրել էին գիշերը տաքանալու համար:
Ոստիկանները երեկոյան այցելել են նստացույցի վայր, հղում անելով հավաքների մասին օրենքին ասել, որ չի թույլատրում վառարան ունենալ այնտեղ, պետք է նախապես թույլտվություն ստանալ քաղաքապետարանից եւ պահանջել են այն հեռացնել այն: Կարճ վիճաբանությունից հետո ոստիկանները անձամբ ջրով հանգցրել են վառարանը, ապա այն տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդական միության անդամները արդեն երկու շաբաթ է՝ նախարարությունների շենքի մոտ նստացույց են անում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում