ԵՄ բազմաթիվ երկրներ համաձայն են զինվորականներ ուղարկել Ուկրաինա․ Մակրոն

ԵՄ բազմաթիվ երկրներ համաձայն են զինվորականներ ուղարկել Ուկրաինա․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ շատ երկրներ են կիսում իր տեսակետը՝ կապված Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հավանականության հետ։

«Փաստացի շատ երկրներ են հայտարարել, որ այս շաաբթների ընթացքում հասկացել են մեր մոտեցումը, համաձայնել մեզ հետ և նշել, որ մեր դիրքորոշումը լավն էր»,-The Economist-ը փոխանցել է Մակրոնի խոսքերը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Եվրոպան կզրկվի իր անվտանգությունից, եթե ռուս-ուկրաինական հակամարտության մեջ հաղթի Ռուսաստանը։ Ըստ նրա՝ նոր ռազմական հակամարտություններ Մոսկվայի մասնակցությամբ կարող են սկսվել Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։ Այդպես է նա բացատրել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը։

Անդրադառնալով պայմաններին, որոնց դեպքում Ֆրանսիան զինված ուժեր կուղարկի Ուկրաինա, Մակրոնը նշել է երկու առանցքային կետ․ առաջինը ռուսական զորքերի կողմից առաջնագծի ճեղքումն է, իսկ երկրորդը՝ Կիևից Ֆրանսիային ուղղված ուղիղ խնդրանքը՝ ֆրանսիացի զինվորականներին օգնության ուղարկելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում