Թուրքիայի իշխանությունները խիստ հրահանգներ են տվել ՆԱՏՕ-ում իրենց ներկայացուցչին․ Reuters

Թուրքիայի իշխանությունները խիստ հրահանգներ են տվել ՆԱՏՕ-ում իրենց ներկայացուցչին․ Reuters

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Թուրքիան չի աջակցի ՆԱՏՕ-ի ծրագրին՝ Լեհաստանը և մերձբալթյան երկրները ռուսական սպառնալիքից պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դաշինքում բարձր դիրք զբաղեցնող աղբյուրին։

Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները խիստ հրահանգներ են տվել ՆԱՏՕ-ում իրենց ներկայացուցչին, որպեսզի վերջինս պահանջի դաշինքից ահաբեկիչ ճանաչել քրդական պաշտպանական ուժերին։

Աղբյուրը նշել է նաև, որ Թուրքիան այդկերպ «պատանդ է պահում արևելյան եվրոպացիներին, և անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել ռազմական դաշինքի զիջումներին»։

Գործակալության տվյալներով՝ մեկ այլ աղբյուր Թուրքիայի գործողություններն անվանել է «կործանարար» ՆԱՏՕ-ի համար:

Ռուսաստանը բազմիցս մեղադրվել է տարբեր երկրների դեմ ուղղված սպառնալիքների մեջ: Այս առիթով, «Ռուսաստանը կանչում է» ֆորումի լիագումար նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նման երևույթը հորինել են նրանք, ում ձեռնտու է Ռուսաստանի դեմ պայքարում համարվել առաջատար ջոկատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում