«Նոա»-ն և «Գանձասար-Կապան»-ը հաղթեցին 15-րդ տուրում
02/12/2019 18:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրը եզրափակվեց երկու հանդիպմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արարատ»-ին և հաղթեց երկու գնդակի առավելությամբ: «Նոա»-ի կազմում աչքի ընկան Մաքսիմ Մայրովիչը և Դմիտրի Լավրիշևիչը: Օրվա մյուս խաղում «Շիրակ»-ը Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց «Գանձասար-Կապան»-ին: Վերջիններս հաղթեցին նվազագույն հաշվով:
Հայաստանի առաջնությունում այսուհետ կլինի ձմեռային դադար: Այն կվերսկսվի 2020 թվականի փետրվարին: