Ոստիկաններն ազատ արձակեցին ՀՅԴ երիտասարդներից մի քանիսին. ՈՒՂԻՂ

Ոստիկաններն ազատ արձակեցին ՀՅԴ երիտասարդներից մի քանիսին. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am19:00 Այս պահին ոստիկանության բաժնի շենքում է գտնվում ԲՀԿ կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը, և «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

18:45

Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ այս պահին ոստիկանության բաժնի շենքում է գտնվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ վստահ լինելու համար, որ որևէ իրավունք չի խախտվում։

ՀՅԴ երիտասարդները երթով շարժվում են Ոստիկանության կենտրոնականի բաժին: ԿԳՄՍ նախարարության մոտից 24 անձ բերվել է ոստիկանություն, ներառյալ որոշ ժամանակ առաջ ոստիկանություն բերված 4 քաղաքացին: Այս մասին Tert.am-ի հարցին, թե քանի անձ է Վազգեն Սարգսյան փողոցից բերվել ոստիկանություն, ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց. «Ձեր նշած տարածքից ընդհանուր 24 անձ է բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով»:

Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում