Փաստաբանների պալատը առաջին իրավաբանական օգնություն կցուցաբերի բերման ենթարկված քաղաքացիներին

Փաստաբանների պալատը առաջին իրավաբանական օգնություն կցուցաբերի բերման ենթարկված քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ելնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավոր անհրաժեշտությունից,

ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է փաստաբանների խումբ՝ բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ խմբին միանալու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են իրենց տվյալներն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատ:

Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապը կապահովի ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանը (հեռախոսահամարներ՝ (010) 600701, (077) 007792):

Հետևեք մեզ նաև Telegram-ում