AM | RU
USD
EUR
RUB

Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր տրամաչափի 10-ից ավելի կրակված պարկուճ, ինչպես և տուժողի «Մերսեդեսը»՝ կրակոցների հետքերով, հայտնում են ոստիկանությունից։

Հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի ծառայողները ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և դեպքի նախաքննությունը վարող մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկել էին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Արդյունքում հայտնի է դարձել զինված միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ Պարզվել է նաև, որ սպանության փորձ կատարած անձինք եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, որը շահագործվել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի կողմից։ Վերջինս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, ինչից հետո նա կալանավորվել է։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերլ են նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը Բյուրական գյուղից տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներով հայտնի է դարձել, որ հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը հիվանդասենյակում հրազեն է պահում։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկել են հիվանդասենյակը և հայտնաբերել ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Լրահոս
ՌԴ Անվտանգության խորհուրդն ընդգծել է զինյալների՝ Սիրիայից և Լիբիայից ԼՂ տեղափոխման վտանգը Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ. Աննա Նաղդալյան «Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ «Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն»․ Պեսկով Ադրբեջանական զինուժի կրակի տակ հայտնված լրագրողների խմբում եղել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր խոցել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ․ մանրամասներ Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde-ի լրագրողները, կա 2 վիրավոր, 2-ն էլ Ֆրանսիայի քաղաքացի են Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին. Արմեն Աշոտյան Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն է. Շուշան Ստեփանյան Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ Միջազգային հանրությունն արձանագրեց. ադրբեջանաթուրքական տանդեմը կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ․ Ն․ Փաշինյան «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան Ճապոնիան կոչ է արել ԼՂ առաջնագծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. մանրամասներ «Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը «Հրապարակ». 90-ականների հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 1 ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ. մանրամասներ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում Կոնգրեսական Աննա Էշուն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին Ունենք 18 տարեկան զինվոր, ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա. ՈՒՂԻՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ. մանրամասներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan