Իրանին չեն հրավիրել Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին

Իրանին չեն հրավիրել Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանի իշխանությունները Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին մասնակցության հրավեր չեն ստացել, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարի՝ քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասղար Խաջին:

«Դա քառակողմ գագաթնաժողով է՝ Թուրքիա, Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա: Իրանը հրավիրված չէ, քանի որ դա գագաթնաժողով է եվրոպական երկրների և Թուրքիայի միջև ու Իրանի հետ կապ չունի»,– ասել է նա:

Աղբյուրը նշում է, որ 2020թ. փետրվարին կայանալիք գագաթնաժողովի մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից ի վեր: 2017թ. ի վեր երկրի ընդդիմության և իշխանությունների միջև բանակցություններն ընթանում են «Աստանայի ձևաչափով», իսկ 2018թ. հունվարին Սոչիում կայացել է սիրիական ազգային երկխոսության կոնգրես, որի արդյունքում սահմանադրական հանձնաժողովի ստեղծման որոշում է կայացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում