AM | RU
USD
EUR
RUB

Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Այն «չբանակցությունները», որ տեղի ունեցան և իշխանությունների կողմից որակվեցին որպես կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ են, որոնց շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվում»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ «Ադեկվադ» դիսկուրսի ընթացքում նշեց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։

Դանիելյանի խոսքով, Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում, օրինակ, ի թիվս այլ հնարավոր պայմանավորվածությունների, ձեռք է բերվել լրագրողներին փոխանակելու պայմանավորվածություն, ինչը գաղտնի էր պահվել։

«ԱԳՆ մամուլի խոսնակը երեկ ասաց, որ այդ փաստը գաղտնի է պահվել, որովհետև անվտանգության նկատառումներ կային։ Ինչ նկատառումներ էին դրանք, ես դժվարանում եմ ասել, քանի որ նախկինում նմամատիպ նախաձեռնություններ եղել են՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք»,- ասաց նա։

Անդրադառնալով Սերգեյ Լավորվի նշած հնգակողմ հայտարարությանը՝ Դանիելյանն ասաց, որ այդ հայտարարության տեքստն արդեն երևի պատրաստ էր, նույնիսկ՝ համաձայնեցրած բոլոր կողմերի հետ։ Բայց վերջին պահին, ինչ-ինչ պատճառներով այդ հնգակողմ հայտարարության մասին չխոսվեց։

«ՀՀ Աժ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանն իր համաձայնությունը տվել է, որ բանակցային գործընթացում մասնակցեն, այսպես կոչված, ադրբջանցի փախստականների ներկայացուցիչները։ Հետո Լևոն Զուրաբյանն է խոսում, որ ներկա պահին բանակցություններն ընթանում են Լևոն Տեր-Պետրոսյանի հոգով և սրտով։ Էս ամենը մեզ հուշում է, որ տեղի է ունենում ինչ-որ դավադրություն, որը զերծ է պահվում հանրության ուշադրությունից՝ տարատեսակ մանիպուլյացիաների միջոցով»,- նշեց Դանիելյանը։

Մեդիայի միջոցով մանիպուլյացիաներ անելու ռեսուրս, Դանիելյանի խոսքով, իշխանությունը դեռ ունի և ամեն կերպ օգտագործում է։

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները, որոնք Դանիելյանը որակում է որպես հեղաշրջում, վերջինիս համոզմամբ՝ նպատակ ունեին Արցախյան կարգավորման շուրջ Հայաստանի համար անընդունելի զիջումներ ապահովելու։

«Եվ իշխանությունն ամեն ինչ անում է, որ հանրության ուշադրությունից զերծ պահի էս թեման, որպեսզի գան, հասնեն մի կետի, որից հետո հանրությանը կտեղեկացնեն։ Իսկ ով էլ դեմ լինի, կամ կձերբակալվի, կամ կլռեցվի»,- նշեց Արթուր Դանիելյանը։

Լրահոս
Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը Տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով 2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը Դոնալդ Թրամփը չգիտի, որ Հնդկաստանը սահման ունի Չինաստանի հետ Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում Չէ տղերք, դուք նակխինների վերադարձից չեք այդքան վախենում... Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն. Իշխան Սաղաթելյան Ահա թե ինչով էր զբաղված Նիկոլը Կուտոյանի հուղարկավորությանը օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ Արմեն Թավադյանը կմնա կալանավորված Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մտադրություն չկա․ Ռուստամ Բադասյան Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Նիկոլ Փաշինյանը 4 նոր նշանակում է արել Նիկոլ Փաշինյանը համալրում է մեր շարքերը. Լևոն Քոչարյան (լուսանկար) Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ս. Սարգսյանի փաստաբանական թիմ Հորդորում եմ Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից (լուսանկարներ, տեսանյութ) Կարեն Քոչարյան. Պետք է նստել սեղանի շուրջ ու բանակցել «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին Անասնաբույծները և մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը. բողոքի ակցիան՝ ուղիղ Ասուլիս՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավարի մսի գներն աճել են Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. հրմշտոց սկսեց (տեսանյութ) ԱԺ–ն քննարկում է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ «Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ) Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջև դռները դեռևս բաց են Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan