AM | RU
USD
EUR
RUB

Սա դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու հերթական գործընթացն է. Արամ Օրբելյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ նախօրեին Ոստիկանության հրապարակած տեսանյութը ժպիտ է առաջացնում՝ ցուցադրման ձևի, ժամանակահատվածի, տեսախցիկների, ավտոմատի և այլ առումներով: Երկրորդ. տեսանյութը չի վերաբերում «Մարտի 1-ի» առանձնացված գործին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ սա հերթական գործընթացն է դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

2-րդ նախագահի պաշտպանը պատահական չի համարում տեսանյութի հրապարակման օրը: Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի՝ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:

«Իրականում, կարծում ենք, որ սա պատահական չէ: Առաջին դեպքը չէ, երբ կարևոր որոշմանը նախորդում են հրապարակումներ: Դա կլինի ոստիկանության տեսանյութ, գործադիրի կամ օրենսդիրի ինչ-որ ելույթներ»,- ասաց նա:

Արամ Օրբելյանը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, երբ Աննա Դանիբեկյանը որոշում պետք է հրապարակեր՝ Սահմանադրական դատարանի կողմից 35-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, դրա նախօրեին և´ ԱԺ, և´ Կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին, որ ՍԴ որոշումը պետք է քննարկվի, այլ ձև պետք է մեկնաբանվի, այս որոշումը սխալ է և այլն:

«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ, երբ պետք է որոշում կայացվի, և այդ որոշումը ոնց որ թե կառավարության կամ մեղադրող կողմի վերահսկողությունից դուրս է գալիս, անմիջապես մանիպուլյատիվ եղանակով նմանատիպ պրոցեսներ են ընթանում»,- նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը դեկտեմբերի 19-ին տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

Արամ Օրբելյանը պնդում է, որ որևէ գործընթացի միջամտություն չկա. «Աջակիցները տարբեր մարդիկ են, նույնը նաև հակառակորդները: Այսինքն՝ չպետք է դիտարկել, որ բոլորը մեկ տեղից հրահանգավորված գործընթաց են անում»:

Նրա խոսքով՝ տպավորություն է, որ սա բեմականացում է. «Ավտոմատ է դրված, ամառային շորերով, ոնց որ պրոֆեսիոնալ կամերաներով նկարահանվի: Բավականին շատ անհեթեթություններ կային: Ակնհայտ է, որ տեսանյութը նոր չի նկարահանվել: Ցավալի է, որ նոր են դրա մասին խոսում: Եթե ամառն այսպիսի բան է եղել, ակնհայտորեն այդ ժամանակ պետք է գործընթաց սկսվեր»:

2-րդ նախագահի պաշտպանի դիտարկմամբ՝ և´ Դատախազությունը, և´ քննչական մարմինները բազմիցս հայտարարել են, որ «Մարտի 1-ի» գործի Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հատվածը չի վերաբերում վիրավորներին, զոհերին. «Հետևաբար, վիրավորների կողմից ցուցմունք փոխելն ընդհանրապես գործի այս հատվածի վրա էական նշանակություն պետք է չունենա»:

Ըստ Արամ Օրբելյանի՝ երբ անձի ազատազրկման հարց է քննարկվում արդեն դատաքննության փուլում, այսինքն՝ գործը բացահայտելու խնդիր չկա, գործը դատարանում պաշտպանելու խնդիր կա, դրա ճիշտ մոդելը ոչ թե անձին կալանավորելն է, այլ այդ վկաներին պաշտպանելը:

«Տեսնում ենք, որ Ոստիկանությունը բացահայտում է ցանկացած միջամտություն՝ վկաների հետ կապված, հետևաբար, որևէ անձ պետք է կալանավորված չլինի: Ենթադրյալ խոչընդոտման ռիսկը վերացվում է»,- ասաց Արամ Օրբելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երբ ձյուն կգա Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու «168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ «Հրապարակ». Իշխանությունը տագնապած է. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ «Փաստ». Քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով» «Փաստ». Փաշինյանը «երկու քարի արանքում» է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 22 Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում Ուշադրություն. ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի Ռուսաստանի դեմ պայքարելու համար զենք տրամադրելու խնդրանքին Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն ստացավ Դրամահավաք՝ հանրաքվեի խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի օրոք որքա՞ն պարգևավճար է ստացել Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ․ Արմեն Աշոտյան ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. Միհրան Պողոսյան Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողով Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա Facebook-ում Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ Ստեփանակերտի միջադեպը պետք է դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նրանցից երկուսը մահացել են Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը Հանրայինի եթերում Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները ԵՊՀ խորհրդի նիստ. Քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan