AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ավելի շատ զբաղված էին պոպուլիզմով, քան իրական բարեփոխումներով

 

«Տարեվերջի այս օրերին կարող ենք ամփոփել, թե ինչ իրավիճակ ունենք այսօր երկրում և հետահայաց դիտարկել գրանցված արդյունքները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 70,43 % հաղթեց և հնարավորություն ստացավ միայնակ կառավարություն ձևավորել: Բոլոր պայմանները ստեղծվեցին, որ Նիկոլ Փաշինյանն առանց որևէ խոչընդոտի իրագործի ժողովրդին տված իր խոստումները:

Տարվա ընթացքում իշխանություններն ավելի շատ զբաղված էին պոպուլիզմով, հեղափոխության մասին լոզունգներ առաջ քաշելով, քան իրական բարեփոխումներով, որոնք պետք է հնարավորություն տային զարկ տալ տնտեսության զարգացմանը, բարձրացնել կենսամակարդակը, ներդրումներ ներգրավել, ներգաղթ ապահովել և այլն:

Արդյունքում անցնող տարին տնտեսական առումով առանձնահատուկ ոչնչով աչքի չընկավ նախորդ տարիների հետ համեմատությամբ, շարունակվեց երկրից արտագաղթը, որի արդյունքում 2019 թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանի բնակչությունը կրճատվել է 11,7 հազարով, 2019 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի էական կրճատում նկատվեց։ Առաջին 9 ամիսների տվյալով ներդրումները կրճատվել են 60 մլն դոլարով՝ կազմելով ընդամենը 68 մլն դոլար։

Երևի թե դրանով է պայմանավորված, որ վարչապետը խուսափում է հրապարակել այն ցուցանիշները, որոնցում առաջընթաց չի նշմարվում, այլ կենտրոնանում է միայն այն թվերի վրա, որտեղ ինչ-որ առումով կարողացել են հաջողության հասնել, և դրանք ներկայացնում է որպես «տնտեսական հեղափոխության» գրավական:

Բայց բոլորի համար էլ պարզ է, որ քաղաքացիների սոցիալական վիճակի էական բարելավում չկա, աշխատավարձերը և թոշակները շարունակում են մնալ ցածր, աշխատատեղերի էական ավելացում և բիզնես միջավայրի բարելավում չի արձանագրվել, դրան զուգահեռ շարունակում են աճել ապրանքների գները:

Այս ամենով հանդերձ, դրական դինամիկա առկա է, բայց ոչ թե հասարակ քաղաքացիների համար, այլ միայն իշխանավորների: Քիչ չէ, որ մեծաթիվ անփորձ երիտասարդներ, որոնք պետական կառավարումից կիլոմետրերով հեռու էին, հայտնվեցին բարձր պաշտոնների, մի բան էլ վարչապետի որոշմամբ նրանցից շատերի աշխատավարձը հանրությունից գաղտնի գրեթե կրկնապատկվեցին, տրվեցին մեծ թվով պարգևատրումներ և այլն:

Սրան զուգահեռ՝ կառավարությունը գնաց պետբյուջեի հաշվին տվյալ պահին ոչ անհրաժեշտ և շռայլ ծախսեր կատարելու ճանապարհով, որի մասին մամուլում շատ է գրվել: Եվ, իհարկե, այսպիսի իրավիճակը չի կարող չազդել իշխանությունների վարկանիշի վրա: Քաղաքացիների շրջանում իշխող տրամադրություններից պարզ է դառնում, որ նրանց ակնկալիքները հիմնականում չեն արդարացել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս
Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan