ԵՊՀ ՈՒԽ նախագահին ոստիկանները տարել են

ԵՊՀ ՈՒԽ նախագահին ոստիկանները տարել են

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am«Իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։

 

Ավելի վաղ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ոստիկանության Կենտրոն-Նորք Մարաշ բաժին տանելու մասին ահազանգել էր «Զարգացման կամուրջ» ՀԿ նախագահ Էդուարդ Գալստյանը։

Նա գրել էր. «Հենց նոր համալսարանից ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին ԵՊՀ ՈւԽ նախագահին՝ ռեկտորի ժպ-ից հետ խոսակցությունից հետո»։

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունն ուղղված հեռախոսազանգերն այս պահին անպատասխան են մնում։ Ընդմիջման ժամ է, գուցե պատճառն այդ է։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում