Լիբիայում կրակ են բացել թուրք լրագրողների վրա (տեսանյութ)
26/12/2019 11:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Ermenihaber: Լիբիայում շարունակվում են բախումները ազգային համաձայնության կառավարության ուժերի և գեներալ Խալիֆ Հաֆթարի՝ Լիբիայի ինքնահռչակ ազգային բանակի (LNA)միջև:
Իրադարձությունները լուսաբանելու համար Լիբիա մեկնած թուրքական «Habertürk» հեռուստաընկերության լրագրողների և օպերատորների խումբը շփման գծում հայտնվել է զինված հարձակումների թիրախում:
Հրթիռակոծվել է թուրք լրագրողներին սպասարկող փոխադրամիջոցը: «Habertürk»-ի լրագրող Մեհմեթ Աքիֆ Էրսոյը և օպերատոր Հասան Դյոնմեզը մարմնական վնասվածքներ են ստացել: Հրթիռակոծության պահն արձանագրել է տեսախցիկը: Հարձակման հեղինակները դեռևս հայտնի չեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում