Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից

Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սահմանադրական դատավոր Արևիկ Պետրոսյանը դուրս եկավ դատարանի շենքից հանդիպելու ակցիայի մասնակիցների հետ։

«Ես իմ կենսագրության յուրաքանչուր էջը լրացրել եմ պատվով, և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ։ Հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով։

Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից և պատրաստվում եմ հավատարիմ լինել Սահմանդրական դատարանի դատավորի իմ տված երդմանը, լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,- ի պատասխան լրագրողների հարցերին հայտարարեց Արևիկ Պետրոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում