Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 000 դրամ

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 000 դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Կառավարության որոշմամբ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 000 դրամ։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:

Վարչապետը նշեց, որ այս որոշմամբ ցանկանում են խթանել, որ քաղաքացիները երեխաներ ունենան և խթանեն՝ աշխատանքի շուկայում համապատասխան հմտություններ ուենցող մայրերը հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի:

Նա նշեց, որ սա ուղղված է կանանց ներգրավվածությունը հանրային տնտեսական կյանքում մեծացնելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում