Ուկրաինայի ավիաուղիների ղեկավարը՝ Իրանի հայտարարության մասին
11/01/2020 12:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ղեկավար Եվգենի Դիխնեն հայտարարել է, որ իրենք ոչ մի վայրկյան չեն մտածել, որ անձնակազմը կարող է եղած լինի Իրանում ուկրաինական օդանավի կործանման մեղավորը: Այսկերպ նա արձագանքել է իրանական կողմի հայտարարությանը, որ մարդկային սխալի արդյունքում հենց իրանական ուժերն են խոցել օդանավը՝ այն ընկալելով որպես թշնամական օբյեկտ:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կիսում էին ու կիսում են մեր տեսակետը: Մեզ համար դա կարևոր է»,-ննշել է Դիխնեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում