Կադիրովը մեկնաբանել է վարչապետի մասով Պուտինի ընտրությունը
16/01/2020 14:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դրական է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ կապված վարչապետի պաշտոնում Միխայել Միշուստինի թեկնածությունն առաջադրելու հետ:
«Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը ճիշտ ու հավասարակշռված ընտրություն է կատարել»,-գրել է նա Ինսթագրամի իր էջում:
Կադիրովը Միշուստինին համարում է տղամարդկային ու մարտական բնավորություն ունեցող մարդ:
Չեչնիայի ղեկավարի կարծիքով, ՌԴ կառավարությունում պետք է հավաքել խելացի, իմաստուն, հեռանկարային երիտասարդների ու էներգիայով լեցուն նախարարների, ովքեր էնտուզիազմով կմոտենան իրենց աշխատանքին:
Կադիրովը հաջողություն է մաղթել ապագա վարչապետին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում