«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում

«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում, կարևորել մարդկային արժեքները և չտրվել քաղաքական կամ այլ դիվիդենտներ հավաքելու գործին։

««Մեդիալաբ» լրատվականը շարունակել է mamul.am-ի ցինիկ վարքագիծը։ Լրատվականը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հետ կապված ծաղրանկար է հրապարակել։

Սա թերևս անարգանք է մարդկային արժեքների նկատմամբ, քանի որ այս ծաղրանկարով նրանք անցել են բոլոր սահմանները։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում, կարևորել մարդկային արժեքները և չտրվել քաղաքական կամ այլ դիվիդենտներ հավաքելու գործին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում այս քայլը։ Էթիկայի կանոններից ելնելով՝ ծաղրանկարը չենք տարածում, բայց հույս ենք հայտնում, որ նշված լրատվականը հրապարակավ ներողություն կխնդրի Գեորգի Կուտոյանի ընտանիքից և հարազատներից իր անհեռանկարային քայլի համար»,- ասված է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության հաղորդագրոթյունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում