Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Մարիամ, դու պապային հարցրու, իսկ անունները մենք կասենք շուտով
Վերջապես եկավ այդ օրը, շատ սպասված օրը: Երկար ժամանակ հետևում էի, թե ոնց է Նիկոլ Փաշինյանի թիմն անասունի տեղ դնում ժողովրդին ու հնարավորինս անասնական կեղծիքներով սևացնում, մրոտում ու ցեխոտում մարդկանց` իրենց արժեհամակարգի ու սկզբունքների սահմաններում տեսարաններ ապահովելով ժողովրդի համար: Երկար ժամանակ հետևում էի, թե ոնց են սրանք անասնական ստեր տարածում և դրանից կենդանական հրճվանք ապրում: Ստի ու կեղծիքի անասնական այս խրախճանքում բանը հասավ նույնիսկ նրան, որ վարչապետն անձամբ PerfectTV-ից նյութ շեյր արեց: Այդ ընթացքում Perfect Tv, 8rd am, GoodDayArmenia, 8rd news, 365daily am, SHART TV, 365newsTV, NVO1, ArmTube TV, armReality, 21NEWS, ARM NewsHour, NewsInfoTV, amenor am, Anti Corruption Blog ու զիբիլ տարածող մյուս յութուբյան ալիքները ինչ տեսակի սուտ, կեղծիք, անբարոյական բանսարկություն ասես որ չկախեցին շատ ու շատ մարդկանց վրա, կեղծիքի աղբով տեռորի ենթարկեցին շատ ու շատ մարդկանց ընտանիքների անդամներին: Ես գիտեմ, որ այդ մարդիկ երբեք չեն մոռանա այն ստորությունը, որ այս աղբը ստեղծողներն ու տարածողները կապեցին իրենց վրա: Գիտեմ, որ երբեք չեն ների այդ ստորությունը:
Չգիտեմ, թե ով երևի թե ինքնապաշտպանական մղումներով նման հակահարված հասցրեց, բայց թագավորի աղջիկը սկսեց աղաղակել: Այդ օրն էլ եկավ: Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչու՞ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները, ո՞վ մոդա դարձրեց այս անասնական մշակույթը: Մարիամ ջան, պապային հարց տուր` ո՞նց եղավ, որ յութուբյան անասնական ալիքների գլխավոր համակարգողը անձնական խնդիրներից ելնելով պանիկայի մեջ երեկ միանգամից բացեց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ստեղծված ստի ու կեղծիքի, զզվանքի հասնող ստորության գեներացման ու տարածման ողջ համակարգը` սխեմաներով, մարդկանցով, հիերարխիայով:
Շուտով antifake.am-ը հրապարակելու է յութուբյան այս խայտառակ ալիքների ստեղծողներին, խմբագիրներին, smm-շիկներին` բոլորին, հատ-հատ, անուն ազգանուններով, նկարներով, ում տակ են աշխատում, ում հրահանգով են աշխատում, ովքեր են կապող օղակները: Այն բոլոր մարդիկ, ում վրա անասնական սուտ ու կեղծիք են կախել` սկսած մանկավաճառության ու քացու տակ առնվելու ստորացուցիչ կեղծիքներից, վերջացրած Պուտինի երեսին Նիկոլի ապտակ քաշելու և ընտանիքներ վարկաբեկելու ստերով, իրավունք ունեն իմանալու, թե ովքեր ու ինչի համար են անվանարկել իրենց ու իրենց ընտանիքներին:
Հա, Մարիամ ջան: Շատ վատ բան է եղավ: Տանը պապային անպայման հարց տուր` ինչու՞ այսպես ստացվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում