AM | RU
USD
EUR
RUB

Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Մարիամ, դու պապային հարցրու, իսկ անունները մենք կասենք շուտով

Վերջապես եկավ այդ օրը, շատ սպասված օրը: Երկար ժամանակ հետևում էի, թե ոնց է Նիկոլ Փաշինյանի թիմն անասունի տեղ դնում ժողովրդին ու հնարավորինս անասնական կեղծիքներով սևացնում, մրոտում ու ցեխոտում մարդկանց` իրենց արժեհամակարգի ու սկզբունքների սահմաններում տեսարաններ ապահովելով ժողովրդի համար: Երկար ժամանակ հետևում էի, թե ոնց են սրանք անասնական ստեր տարածում և դրանից կենդանական հրճվանք ապրում: Ստի ու կեղծիքի անասնական այս խրախճանքում բանը հասավ նույնիսկ նրան, որ վարչապետն անձամբ PerfectTV-ից նյութ շեյր արեց: Այդ ընթացքում Perfect Tv, 8rd am, GoodDayArmenia, 8rd news, 365daily am, SHART TV, 365newsTV, NVO1, ArmTube TV, armReality, 21NEWS, ARM NewsHour, NewsInfoTV, amenor am, Anti Corruption Blog ու զիբիլ տարածող մյուս յութուբյան ալիքները ինչ տեսակի սուտ, կեղծիք, անբարոյական բանսարկություն ասես որ չկախեցին շատ ու շատ մարդկանց վրա, կեղծիքի աղբով տեռորի ենթարկեցին շատ ու շատ մարդկանց ընտանիքների անդամներին: Ես գիտեմ, որ այդ մարդիկ երբեք չեն մոռանա այն ստորությունը, որ այս աղբը ստեղծողներն ու տարածողները կապեցին իրենց վրա: Գիտեմ, որ երբեք չեն ների այդ ստորությունը:

Չգիտեմ, թե ով երևի թե ինքնապաշտպանական մղումներով նման հակահարված հասցրեց, բայց թագավորի աղջիկը սկսեց աղաղակել: Այդ օրն էլ եկավ: Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչու՞ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները, ո՞վ մոդա դարձրեց այս անասնական մշակույթը: Մարիամ ջան, պապային հարց տուր` ո՞նց եղավ, որ յութուբյան անասնական ալիքների գլխավոր համակարգողը անձնական խնդիրներից ելնելով պանիկայի մեջ երեկ միանգամից բացեց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ստեղծված ստի ու կեղծիքի, զզվանքի հասնող ստորության գեներացման ու տարածման ողջ համակարգը` սխեմաներով, մարդկանցով, հիերարխիայով:
Շուտով antifake.am-ը հրապարակելու է յութուբյան այս խայտառակ ալիքների ստեղծողներին, խմբագիրներին, smm-շիկներին` բոլորին, հատ-հատ, անուն ազգանուններով, նկարներով, ում տակ են աշխատում, ում հրահանգով են աշխատում, ովքեր են կապող օղակները: Այն բոլոր մարդիկ, ում վրա անասնական սուտ ու կեղծիք են կախել` սկսած մանկավաճառության ու քացու տակ առնվելու ստորացուցիչ կեղծիքներից, վերջացրած Պուտինի երեսին Նիկոլի ապտակ քաշելու և ընտանիքներ վարկաբեկելու ստերով, իրավունք ունեն իմանալու, թե ովքեր ու ինչի համար են անվանարկել իրենց ու իրենց ընտանիքներին:

Հա, Մարիամ ջան: Շատ վատ բան է եղավ: Տանը պապային անպայման հարց տուր` ինչու՞ այսպես ստացվեց:

Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Image may contain: one or more people and text

Լրահոս
Ճանապարհային երթևեկության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով ԱԺ լսումները. Ուղիղ Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու հարցը ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում. կլոր սեղան-քննարկում. Ուղիղ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը. Ստեփան Դանիելյան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը.Ուղիղ «Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն «Հրապարակ». Ովքե՞ր են դավաճանները «Ժողովուրդ»․ Երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել և այլ երկրներում թանկ վաճառել են «Փաստ». «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձևավորման համար «168 ժամ». Հայաստանի նոր իշխանությունը բոլոր հարաբերություններից առավել նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ «Հրապարակ». ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին «Հրապարակ». Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել «Փաստ». Փաշինյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, թե երկրում բոլորը կամ հանցագործներ են, կամ հակապետական տարրեր, կամ դավաճաններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման է ենթարկվել. ՈՒՂԻՂ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈԻՆ. «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է. մանրամասներ Ինչպես է հարկավոր պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց. օգտակար խորհուրդներ Մեջ մի գցեք, արտահայտվեք մինչև վերջ. թե «դուխովների» դուխը չի՞ հերիքում. Արմեն Աշոտյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսը դադարեցվել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է «Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի»-ի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը (ֆոտո) Թրամփը Սպիտակ տանը հանդես կգա նոր կորոնավիրուսի թեմային նվիրված մամլո ասուլիսով Այս տարի ադրբեջանական քարոզչությունն աննախադեպ է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՆԱՍԱ-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է 9 օրում փոփոխվել Անտարկտիկայի սառցաշերտի տեսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան Կփորձարկվի կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը Կորոնավիրուսից առաջին ֆրանսիացին է մահացել Ռոհանին ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում կորոնավիրուսից մահացածների մասին Էլիբեգովա. Ադրբեջանական քարոզչության հակազդման բացակայության հետևանքները մենք տեսնելու ենք ավելի լուրջ մակարդակներում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan