Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել

Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Panaorama.am: Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել Չինաստանում, որտեղից այն սկսվել է, և մի շարք այլ երկրներում։ Սակայն, լինելով շատ նոր տեսակի վիրուս, բժիշկներին չի տալիս իր դեմ պայքարի լավագույն եղանակը հայտնաբերելու հնարավորություն։

Չինաստանի օդանավակայաններում ու Չինաստանից ուղևորներ ընդունող օդանավակայաններում սկսվել են ուղևորների ստուգումներ։ Ստուգում են, թե արդյոք նրանց մեջ կան բարձր ջերմություն կամ շնչառական խնդիրներ ունեցողներ։

Կորոնավիրուս թարգմանաբար նշանակում է պսակաձև վիրուս։ Դա այն պատճառով, որ կարծես այն շրջապատված լինի պսակով։

Առաջին ախտանիշներն են մրսելու զգացումը։ Այս հիվանդների մոտ հեշտությամբ տարածվում են շնչառական մահացու վիրուսներ։

Կորոնավիրուսներն իրենց մասին մի քանի անգամ են հիշեցրել։ Ծանր սուր շնչառական համախտանիշ անվանումը կրող կորոնավիրուսը տարածվել էր Չինաստանի կենդանիների շուկայից։ Հետո տարածվեց մերձավորարևելյան շնչառական վիրուսը։

Ինչպես Մերիլենդի բժշկական համալսարանի դասախոսներից Մեթյու Ֆրիմանն է ասում, մերձավորարևելյանը տարածվել էր չղչիկներից, սակայն տարածվել է նաև ուղտերի շրջանում ու վարակում նաև մարդկանց։ Այսինքն, կորոնավիրուսներն ունենում են միջանկյալ մի թիրախ, որից հետո են տեղափոխվում դեպի մարդու օրգանիզմ։

Վերջին այս կորոնավիրուսը սկսվել է Չինաստանի Վուհունի շուկայից։ Այն մարդուց մարդ է տարածվում հազի, փռշտոցի ու հպման միջոցով։ Ավելի հեշտ է վարակվել այս կորոնավիրուսով, քան էբոլայով։

Գիտնականներից Էնթընի Ֆոուսիի խոսքերով, ավելի խոցելի են 65-ից բարձր տարիք ունեցող անձինք, քանի որ հիվանդությունն ավելի հեշտությամբ է բարդություններ առաջ բերում նրանց օրգանիզմում։

Բարդությունների դեպքում առաջ են գալիս թոքաբորբ, բրոնխիտ, երիկամների անբավարարություն, հեղուկի կուտակումներ թոքերում։ Հիվանդությունը կարող է հանգեցնել մահվան։

Գիտնականի խոսքերով, երկրորդական մանրէածին հիվանդության դեպքում օգնության են հասնում հակաբիոտիկները։ Շնչառական խնդիրների դեպքում օգնության են հասնում շնչառությունը կարգավորող սարքավորումները։ Սակայն նոր այս կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու որոշակի բուժում դեռևս չկա։ Եվ աշխարհի տարբեր երկրներում են գիտնականները սկսել որոնել այդ բուժումը։

Իսկ քանի դեռ նրանք որոնում են, մյուսները պիտի հաճախակի լվանան ձեռքերը, հազալիս բերանն ու քիթը փակեն արմունկով կամ թաշկինակով։ Եվ բժշկին է հարկավոր դիմել այն պահից, երբ կասկածում եք, որ ձեր օրգանիզմում առկա է վիրուս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում