Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի (լուսանկարներ, տեսանյութ)

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի (լուսանկարներ, տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Թուրքիայի արևելյան Էլազըգ և Մալաթիա նահանգներում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 1015 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալության տարածած հայտարարությանը:

Ավելի վաղ հաղորդվել է 19 զոհի և 770 տուժածի մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի ժամանակով` 21:55-ին):

Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց:

Բջջային օպերատորները հայտարարել են Էլազըգում և Մալաթիայում անվճար կապի ծառայությունների մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում