«Փաստ»․ Ո՞վ կփոխարինի Վահագն Վերմիշյանին

«Փաստ»․ Ո՞վ կփոխարինի Վահագն Վերմիշյանին

Ինչպես հայտնի է, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վարչապետն այս փաստը գնահատել է որպես «մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, որպես Վերմիշյանին փոխարինող, ի թիվս այլոց, առաջին հերթին քննարկվում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի թեկնածությունը։ Եթե իսկապես նա նշանակվի, ապա չափազանց ուշագրավ որոշում կլինի այն առումով, որ նա, այսպես ասած, «նախկիններից» է։ Ղուլարյանը եղել է ՀՀԿ-ական և կուսակցությունից հեռացել է իշխանափոխությունից 5 ամիս անց։

Նա երկար տարիներ զբաղեցրել է Տավուշի մարզպետի, ապա՝ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնները։

Ի դեպ, նրա պաշտոնավարման շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվել են տվյալներ, թե Ղուլարյանի ընտանիքին տարբեր ոլորտներում (ավտոմեքենաների գազաբաշխման ճնշիչ կայանում, հացի արտադրությունում) բիզնեսներ ունի։

Ղուլարյանը իջևանցի է, ըստ մեր աղբյուրների, վարչապետի հետ ունի մոտ հարաբերություններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում