«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանից դժգոհ են

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանից դժգոհ են

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 4-ի իր համարում գրել էր, որ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով է ստեղծվելու այն դեպ­քում, երբ այս պահին խորհրդարանում գոյություն ունի ՀՀ ԱԺ եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, որի ղեկավարը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է։

Երեկ հաստատվել է այդ հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը, որի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ենթահանձնաժողովի անդամ են ընտրվել Ալեքսեյ Սանդիկովն ու Արամ Խաչատրյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Էդուարդ Բա– բայանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից էլ՝ էդվարդ Անդրեասյանը։ Սա նշանակում է, որ խորհրդարանի ղեկավարությունը դժգոհ է Ալեն Սիմոնյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներից, համարում է նրա գլխավորած հանձնաժողովի գործունեությունը անպտուղ, դրա համար ստեղծել է այլընտրանքային կառույց։

Արդյունք կտան այս ենթահանձնաժողովի աշխատանքները՝ դժվար է ասել, բայց փաստ է՝ եթե սա էլ վատ աշխա­տի, ապա իշխանությունները ստիպված կլինեն երրորդը ստեղծել, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի կերպ հայ–ռուսական հարաբերությունները չեն ջերմանում, մնում են խոսքերի մակարդակում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում