AM | RU
USD
EUR
RUB

Անթույլատրելի գործընթացներ են ընթանում. Տ.Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Past.am: «Փաստի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Փաստ-Պարո՛ն Աբրահամյան, որոշ շրջանակներ փորձում են Պաշտպանության բանակում հերթական ցավալի դեպքերն օգտագործելով՝ կրկին սրել «հայաստանցի-արցախցի» թեման ու այդպիսով նոր բաժանումներ ստեղծել։ Ի՞նչ գործընթաց է սա՝ մասնավորապես նկարագրվածի վտանգավորության տեսանկյունից։

Տ. Աբրահամյան-Անթույլատրելի գործընթացներ են ընթանում: Նկատելի է երկու հիմնական սպառնալիք՝ «հայաստանցի-արցախցի» կեղծ օրակարգի առաջ մղում և զինված ուժերի, զինվորականների (հատկապես սպայական կազմի) դեմ արշավ: Փորձում են հասարակական հնչեղություն ունեցող տարբեր միջադեպերը, գործընթացները փաթեթավորել մեր պետականության համար մեծ վտանգ ներկայացնող թեզերով: Ցավալիորեն պետք է նշեմ, որ հաճախ այդ թեզերը լայնորեն տիրաժավորում են հատկապես սոցիալական ցանցերում, և հանրության մի մասը դրանք որպես իրականություն է ընդունում՝ իր հնարավոր բոլոր հետևանքներով:

Սա անվտանգության լուրջ սպառնալիք է, որի ուղղությամբ պետական ինստիտուտները լուրջ աշխատանք ունեն անելու:

Փաստ-Բացի նշվածներից, փորձեր են արվում նույն ցավալի դեպքերին քաղաքական ենթատեքստ տալ՝ խնդիրը մատուցելով անգամ որպես Հայաստանի իշխանությունների դեմ գործընթացի։ Ընդհանրապես, ի՞նչ սահմաններ են հատվում, ինչպե՞ս պետք է կանգնեցնել այս ամենը՝ հաշվի առնելով նշված դրսևորումների անթույլատրելիության աստիճանը։

Տ.Աբրահամյան-Այն, որ վաղուց կարմիր գծեր են հատվել, երևի որևէ մեկի համար նորություն չէ: Բոլոր առումներով անթույլատրելի եմ համարում գործընթացը քաղաքական կամ մեկ այլ լույսի ներքո ներկայացնելը և առաջ մղելը:

Այն, որ մի շարք ուղղություններում անելիքներ ունենք, դա անհերքելի է, սակայն իրադարձությունները տարբեր դիտանկյունից շահարկման առարկա դարձնելը, մարդկային ողբերգությունները տարբեր գործընթացներում ցանկալի ուղղությամբ ներկայացնելը ոչ միայն բարոյականության հետ կապված հարցեր են առաջացնում, այլև չափազանց խոցելի են դարձնում մեր անվտանգությունը։

Փաստ-Իսկ ո՞ր դեպքերում է հնարավոր չեզոքացնել նման տրամադրություններ տարածելու և դրանցով որոշակի ազդեցություն ունենալու վերոնշյալ շրջանակների ցանկությունը։

Տ.Աբրահամյան-Առկա ռիսկերի չեզոքացումը երեք հիմնական մակարդակ է ենթադրում՝ քաղաքական, իրավական և տեղեկատվական: Առաջին՝ քաղաքական կուրս և քաղաքական հայտարարություններ, որոնք պետք է զսպեն հանրության շրջանում անվտանգության սպառնալիք պարունակող զարգացումները. այստեղ, բնականաբար, առաջնայինը պետական քաղաքականության ուղղություններն են:

Երկրորդ՝ իրավական մակարդակ, որը ենթադրում է իրավական հակազդեցությունը առկա սպառնալիքներին՝ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում: Երրորդը տեղեկատվական դաշտում իրականացվող գործողություններն են, որոնք առկա սպառնալիքները պետք է պահեն կառավարելի մակարդակում և նվազագույնի հասցնեն դրանց ազդեցությունը հանրության տարբեր խմբերի նկատմամբ:

Փաստ-Նկարագրված խնդիրների համատեքստում, առհասարակ, ի՞նչ պետք է գիտակցի մեր հասարակությունը, ի՞նչ հանգամանքներ ու արժեքներ պետք է հաշվի առնել՝ բանակում տեղի ունեցող ցանկացած երևույթ մեկնաբանելուց կամ որևէ խնդրի անդրադառնալուց առաջ։

Տ.Աբրահամյան-Զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների վրա մեծ թվով գործոններ են ազդում: Շատ ժամանակ մամուլում, սոցիալական ցանցերում, նույնիսկ քաղաքական մակարդակում դրանք քննարկվում են խիստ հատվածական, հաշվի չեն առնվում դրանց բոլոր բաղադրիչները, ըստ այդմ՝ ո՛չ դիսկուրսն է ստացվում, ո՛չ ճիշտ դիագնոզը: Սա, բնականաբար, դրանց պատճառների վերացման առումով խնդիրներ է առաջացնելու։ Արդյունքում ունենում ենք հատվածական, կարճաժամկետ արդյունք, որին ստիպված ենք լինելու կարճ ժամանակ հետո կրկին անդրադառնալ:

Փաստ-Վերջում՝ Արցախում սպասվելիք ընտրությունների մասին։ Կան հրապարակումներ, որ նախընտրական գործընթացները բարդ փուլում են, չեն բացառվում նաև լարված իրավիճակները։ Այս առումով ինչպիսի՞ն է իրավիճակը։

Տ.Աբրահամյան-Ասել, որ նախընտրական գործընթացները բարդ փուլում են՝ կլինի չափազանցված: Լարվածություններ, նախընտրական կրքեր, իհարկե, բացառելի չեն. երկու համապետական ընտրություններ են՝ Արցախի համար խոշոր իրադարձություններ:

Մյուս կողմից՝ չավարտված պատերազմ, անորոշ հայտարարություններ և գործընթացներ: Որքան էլ մարդիկ հոգնեն ցանկացած իրադարձությունում պատերազմի վտանգի գործոնի քննարկումից, ուզենք-չուզենք, դրա ազդեցությունը գործընթացների վրա չենք կարող բացառել:

 

Լրահոս
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan