AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու

 

«Հայաստանյան քաղաքական դաշտում քննարկումների գխավոր թեմաներից մեկը վերաբերում է ապրիլի 5-ի հանրաքվեին, առավել ևս, որ երեկվանից պաշտոնապես մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, թեպետ այն ըստ էության ավելի վաղ էր սկսվել։

Վարչապետ Փաշինյանը բանաստեղծություն է գրում սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին, որը երգ է դառնում (երևի հանրաքվեի հիմնը), իսկ ՔՊԿ-ն ամբողջ 6 միլիոնանոց մրցույթ է հայտարարում «այո»-ի բրենդինգի համար։

Միևնույն ժամանակ ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում։ Իշխանությունները հույս ունեին, թե ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կձևավորեն «ոչ»-ի միասնական շտաբ, որի առանցքի ներքո էլ կհավաքվի ընդդիմադիր ողջ ռեսուրսը։

Այդ դեպքում իշխանություններին կհաջողվեր հասարակությունը նորից բաժանել սևերի և սպիտակների, ատելություն գեներացնել, նորից օրակարգային հարց դարձնել անցյալը և գործող Սահմանադրական դատարանը նույնացնել նրանց հետ։

Որոշ առումով այդպես էլ կլինի, սակայն արդեն ոչ այն էնտուզիազմով: Մյուս կողմից՝ հնարավոր կլիներ միջազգային հանրության աչքին թոզ փչել, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ամբողջովին օրինական է, քանի որ ընդդիմությունը, ներգրավվելով այդ պրոցեսի մեջ, այն լեգիտիմացնում է։

Եվ պատահական չէ, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ինքը վստահ է, որ «ոչ»-ի շտաբ կձևավորվի, որովհետև «սուրբ տեղը դատարկ չի մնում», օրենքը դրա կարգավորումը տվել է: Սակայն, ինչպես և կանխատեսելի էր, ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, «ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին հայտարարություն չարեցին։

Ավելին՝ նրանք հայտարարեցին, թե չեն մասնակցելու մի գործընթացի, որի՝ օրենքին համապատասխանությունը կասկածի տակ է դրվում։ Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը ցույց տվեց, որ հանրաքվեն հակասահմանադրական են համարում և ուղերձ հղում հանրությանն ուղղակի մասնակից չդառնալ այդ պրոցեսին։

Իհարկե, «ոչ»-ի շտաբ կձևավորվի, նվազագույնը 50 քաղաքացու միջոցով, այդ մասին արդեն իսկ հայտարարություն արվել է: Սակայն, եթե հաշվի առնենք, որ քաղաքական ուժերի կողմից չի ձևավորվել այդ շտաբը, ըստ էության, իշխանությունների քարոզչական շտաբը սահմանադրական փոփոխությունների հարցում քաղաքական դաշտում մնալու է միայնակ։

Բացի նրանից, որ սա պատեհ առիթ է, որ իշխանությունը հասկանա, թե ինչքան վարկանիշ է կորցրել, ինչպիսի տրամադրություններ են տիրում հանրության շրջանում, միևնույն ժամանակ, հնարավորություն է ստեղծվում բարձրացնել սեփական վստահության մակարդակը։

Ինչպես գիտենք, Փաշինյանը ցույցերի և երթերի հմուտ մասնագետ է, և ժամանակ առ ժամանակ նման զանգվածային միջոցառումների կազմակերպման կարիք է զգում, որովհետև հասարակական տրամադրությունների վրա դրականորեն ազդելու այլ գործիքակազմ (արդյունավետ աշխատանք, իրական բարեփոխումներ, սոցիալական վիճակի բարելավում) չի կարողանում կիրառել:

Իսկ այսպես կարելի կլինի հասարակության որոշ հատվածի «թեժ» պահել, իսկ որոշակի հանրահավաքային քանակ ապահովելու պարագայում ցույց տալ, թե ինքը շարունակում է մնալ հանրային ամենաբարձր վստահությունը վայելող գործիչը։

Սակայն ատելության քարոզը և նախկիններին բոլոր մեղքերի մեջ մեղադրելու գործելակերպը հազիվ թե այլևս արդյունավետ լինեն, ուստի չի բացառվում, որ Փաշինյանը նոր տակտիկա օգտագործի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաեւ Տեր-Պետրոսյանը. Արմեն Աշոտյան Որը պետք է լինի Նիկոլի և կառավարության առաջին քայլը. Արտակ Զաքարյան Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը «Հրապարակ»․ Իշխանությունը հետևում է ոչ միայն քաղաքական հակառակորդներին, այլև սեփական թիմակիցներին «Փաստ». Հստակ գնահատականներ կտրվի տնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ «Իրավունք». Իջևանի պոլիկլինիկայում բժիշկները հիվանդներին չե՞ն ուզում ընդունել «Ժողովուրդ». Մինչ զինծառայողին սպանելը, նրա վրա նռնակ են նետել «Հրապարակ»․ Նախարարները չե՞ն զրկվի պարգևավճարներից «Ժողովուրդ»․ Նոր մանրամասներ՝ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող գործընթացներից «Հրապարակ»․ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել և հրահանգներ տվել «Փաստ»․ Իշխանության «բյուրեղյա երազանքը» «Փաստ»․ Իշխանությունները «ոչ ոք անսխալական չէ» թեզի ներքո շարունակում են իրենց անսխալական համարել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 8 Փաշինյանը ճիշտ էր, երբ հարցնում էր թե ու՞մ շունն է կորոնավիրուսը․Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ առաջին Նախագահը փորձում է շահել քաղաքական դիվիդենտներ. Արա Վարդանյան Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դոլարն արժեզրկվում է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Սևանում ձկան որսի վերահսկողության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն Ներկայիս ռեժիմի քայլերը՝ «Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ստի սպարտակիադա պետության ղեկավարի կողմից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետի նոր որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan