AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: 2020 թ-ի փետրվարի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի (ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 917 հոդված, որոնցից 157-ը եղել է բացասական, 8-ը՝ դրական, 745-ը՝ չեզոք։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ։ Բացասական հոդվածները հիմնականում կապվում են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշումը ստորագրելու հետ։

Մինչ Արմեն Սարգսյանը կստորագրեր հանրաքվեն հաստատող փաստաթուղթը, լրատվականներն արդեն կանխատեսում էին դա: Օրինակ, հրապարակումներից մեկում ասված է. «Դատելով Փաշինյանի վստահությունից, բացառված չէ, որ նա նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախօրոք գնացել է գործարքի եւ Արմեն Սարգսյանը համաձայնել է ստորագրել։ Հիմա նա ունի 72 ժամ վերջնական որոշման՝ մնալ հավատարիմ գործարքին, դրանով սեփական անձը դնել ապագա քրեական հետապնդման տակ, թե մնալ նախագահ, որն, իհարկե, կարժանա Փաշինյանի բառապաշարին, բայց կմնա իրավական տեսակետից անձեռնմխելի։ Գործարքի այլ մանրամասները մեզ հայտնի չեն, բայց գործարքի հետեւանքները շատ հստակ են»։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասել է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին հրամանագիրը ստորագրելը նախագահ Արմեն Սարգսյանի անձնական որոշումն էր:

130-ից ավելի իրավաբան, փաստաբան և իրավապաշտպան դիմել էին նախագահ Արմեն Սարգսյանին՝ պահանջելով չստորագրել որոշումը և չնշանակել հանրաքվե: Լարիսա Ալավերդյանն ասել է, որ իրենց ուղերձի իմաստն այն էր, որ մեկ է՝ այսպես թե այնպես, այդ հակասահմանադրական ձևով ընդունված որոշումն օրենքի ուժով գնալու է և դրվելու է հանրաքվեի, իրենց հորդորը եղել է՝ պետք չէ ևս մի պետական մարմին, հաստատություն խառնվի բոլորի համար հայտնի՝ զուտ քաղաքականացված, անձնավորված ոչ իրավական ճանապարհի այս ընթացքին:

Մեկ այլ հրապարակման մեջ ասված է. «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը չի կարողանում սեփական և ինքնուրույն որոշումներ կայացնել` նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի դուդուկի դամն է պահում, ինչը չափազանց տգեղ է: Լինելով բավականին հարուստ կենսագրության տեր` այսօրվա դրությամբ Սարգսյանը կամակատար է և գործիք»:

Վերլուծականներում հանդիպում են մտքեր՝ համաձայն որոնց Արմեն Սարգսյանը վավերացնելով հանրաքվեի մասին որոշումը հակապետական շոուի մաս է կազմում։

«Մեդիա պաշտպան»

 

Լրահոս
Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan